2015թ. հունվար-օգոստոսի համառոտ մեդիա մոնիտորինգային վերլուծություն. ՎՏԲ-Հայաստան Բանկ, Արդշինբանկ, Անելիք Բանկ

moneyԻնչպես նշել էինք նախորդ բլոգային գրառման մեջ, այս անգամ  ներկայացնում ենք համառոտ մեդիա մոնիտորինգային վերլուծություն ևս 3 հայաստանյանբանկերի համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ, Արդշինբանկ, Անելիք Բանկ: RumorsMonitoring մեդիա մոնիտորինգային հարթակի օգնությամբ կփորձենք հասկանալ, թե հաշվետու ժամանակահատվածում հայկական օնլայն լրատվամիջոցներն ինչ ինտենսիվությամբ են անդրադարձել դիտարկվող 3 բանկերին:

Վերլուծությունն ըստ RumorsMonitoring-ի
Վերլուծությունն ըստ RumorsMonitoring-ի

Գրաֆիկից պարզ է դառնում, 2015թ. հունվար-օգոստոս ամիսների կտրվածքով ամենաշատ անդրադարձը եղել է ՎՏԲ-Հայաստան Բանկին՝ 68.14%-ով: Վերջինիս մասին ամենաշատը գրվել է ապրիլի 2-ին (21 հիշատակում), երբ բանկը հաղորդագրություն էր տարածել Ինտերնետ-բանկինգ համակարգով ավելի բարձր տոկոսադրույքով ավանդներ ներդնելու հնարավորության մասին:

 Banks.am-ը, ներկայացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ընձեռած հնարավորությունը, գրել է. «Մասնավորապես, 2015թ. ապրիլի 1-ից հաճախորդի կողմից ՀՀ դրամով Ինտերնետ-բանկինգի միջոցով ավանդ ձևակերպելիս բանկում գործող տոկոսադրույքներին կգումարվի 0.25% արտոնյալ տոկոսադրույք: Ինտերնետ-բանկինգով ավանդ ներդնելու նվազագույն գումարը 10 հազ. դրամ է, իսկ առավելագույն տոկոսադրույքը`17.75%»:

Ըստ RumorsMonitoring-ի տվյալների՝ դիտարկվող բանկերից երկրորդ տեղում Անելիք Բանկն է՝ 20.14% ցուցանիշով: : Այս բանկին ամենաշատն անդրադարձել են ապրիլի 2-ին (7 հիշատակում), երբ բանկը թողարկել էր Visa Platinum պրեմիում դասի քարտատեսակ:

Արդշինբանկի շուրջ մեդիա ակտիվություն է գրանցվել ապրիլի 3-ին (11 հիշատակում), երբ բանկը և OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամը ստորագրել էին $10 մլն-ի վարկային պայմանագիր:

«Վարկային միջոցները կուղղվեն փոքր և միջին ձեռնարկությունների կողմից փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ոլորտում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը: Կողմերը սերտորեն համագործակցում են սկսած 2010 թվականից, և սույն պայմանագրի ստորագրմամբ համագործակցության ծավալը կկազմի 20 մլն ԱՄՆ դոլար»,- գրել է 168.am կայքը:

Ուշագրավ է, որ դիտարկվող 3 բանկերն առցանց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել գրեթե միևնույն ժամանակահատվածում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի ու Անելիք Բանկի մասին ամենաշատը գրվել է ապրիլի 2-ին, իսկ Արդշինբանկի մասին՝ ապրիլի 3-ին:

Ստորև ներկայացված գրաֆիկից պարզ է դառնում, որ, օրինակ, ՎՏԲ-Հայաստան Բանկի մասին կայքերից ամենաշատը գրել են Armbanks.am-ը (17%), Arka.am-ը (14%), Banks.am-ը (11%), Arminfo.am-ը (10%), eBank.am-ը (8%): Տոկոսային հարաբերակցությամբ բանկին ամենաշատն անդրադարձել են մնացած կայքերը՝ միասին 40%:

 Ardshinbank Anelik

Հիշեցնենք, որ այս նորարարական պլատֆորմի օգնությամբ դուք կարող եք վերահսկել ու վերլուծել ձեր ընկերության մասին հայտնվող ցանկացած տեղեկատվություն, ինչն իր հերթին կօգնի ձեզ մշակել ձեր բիզնեսի համար առավել արդյունավետ PR մարտավարություն:


Leave a comment