2015թ. հունվար-օգոստոսի համառոտ մեդիա մոնիտորինգային վերլուծություն. Յուքոմ, Օրանժ, Ռոստելեկոմ

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում նորությունների պակաս երբևէ չկա: Շարունակաբար զարգացող այս ոլորտը մշտապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:

Այսօր RumorsMonitoring մեդիա մոնիտորինգային հարթակի օգնությամբ կփորձենք հասկանալ, թե 2015թ. հունվարից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական օնլայն լրատվամիջոցներն ինչ ինտենսիվությամբ են անդրադարձել Յուքոմ, Օրանժ և Ռոստելեկոմ ընկերություններին:

operators

Գրաֆիկից պարզ է դառնում, որ հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ անդրադարձը եղել է Օրանժին՝ 67.79%: Վերջինիս մասին ամենաշատը գրվել է հուլիսի 22-ին (97 հիշատակում), երբ ընկերությունը հայտարարեց Յուքոմի հետ բանակցությունների մեկնարկի մասին՝ իր 100% բաժնետոմսերը վաճառելու շուրջ:

Hetq.am-ը, ներկայացնելով Օրանժ Արմենիայի տարածած հայտարարությունը, գրել է. ««Orange» խմբի և «Ucom» ընկերության այս համաձայնագիրը մեր երկու ընկերությունների համար հնարավորություն կստեղծի միավորել փոխլրացնող ուժեղ կողմերն ու բաժանորդներին ներկայանալ նորարար ծառայություններով, այդ թվում՝ ամրակցված և շարժական կապերը համատեղող առաջարկներով: Եթե բանակցություններն ավարտվեն, և գործարքը կնքվի, «Օրանժ Արմենիան» կունենա նոր բաժնետեր, սակայն մենք կշարունակենք սպասարկել մեր բաժանորդներին՝ առաջարկելով հարմարեցված նորարար ծառայությունների լայն ընտրանի և ցուցաբերելով հաճախորդների սպասարկման անհատականացված մոտեցում, ինչպես նախկինում»:

Տրամաբանական է, որ Օրանժին զուգահեռ, լրատվամիջոցներն անդրադարձել են գործարքի մյուս կողմը ներկայացնող Յուքոմ ընկերությանը, որն էլ 28,84% լուսաբանմամբ երկրորդ տեղում է:

«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների բանակցությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը»,- գրել է B24.am-ը:

RumorsMonitoring-ի տվյալները վկայում են, որ Ռոստելեկոմի շուրջ մեդիա ակտիվությունն այս տարվա 7 ամիսների կտրվածքով կտրուկ տատանումներ չի ունեցել: Այս տարի օնլայն լրատվամիջոցները երեք օպերատորների շրջանում ամենաքիչն անդրադարձել են այս ընկերությանը:

Ռոստեկելոմի մասին ամենաշատ հիշատակումները՝ թվով 6, կատարվել են հուլիսի 22-ին, երբ ընկերությունը հաղորդագրություն տարածեց Աբովյան քաղաքի համայնքի հետ փոխըմբռնման և համագործակցության հուշագիր ստորագրելու մասին: 

«Ռոստելեկոմի կողմից կբարեկարգվեն ու անճար WiFi ցանցով կապահովվեն համայնքային զբոսայգիները, նախատեսվում է հետագայում ընդլայնել համագործակցությունը՝ ի նպաստ համայնքի բնակչության բարեկեցության ապահովման»,- գրել է Itel.am-ը:

Orange

Rostelecom

Ucom
Ստորև ներկայացված գրաֆիկից պարզ է դառնում, որ, օրինակ, Օրանժի մասին կայքերից ամենաշատը գրել են Panorama.am-ը (13%), Itel.am-ը (12%), Asbarez.com-ը Arminfo.am-ը և Aysor.am-ը՝ յուրաքանչյուրը 7%: Տոկոսային հարաբերակցությամբ ընկերությանն ամենաշատն անդրադարձել են մնացած կայքերը՝ միասին 54%:

Հիշեցնենք, որ այս նորարարական պլատֆորմի օգնությամբ դուք կարող եք վերահսկել ու վերլուծել ձեր ընկերության մասին հայտնվող ցանկացած տեղեկատվություն, ինչն իր հերթին կօգնի ձեզ մշակել ձեր բիզնեսի համար առավել արդյունավետ PR մարտավարություն:


Leave a comment